Նեթանյահուն դատապարտել է իսրայելական բանակի դիրքերի հրթիռակոծումը «Հեզբոլլահի» կողմից
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Հեզբոլլահի» կողմից Գոլանի բարձունքների վրա գտնվող բանակի դիրքերի հրթիռակոծումը լուրջ խախտում է անվանել և խոստացել վճռական պատասխան տալ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
««Հեզբոլլահի» կողմից Հար Դով շրջանի հրթիռակոծումը հրադադարի լուրջ խախտում է, և Իսրայելը վճռականորեն կպատասխանի: Մենք մտադիր ենք շարունակել հրադադարի պահպանումը և արձագանքել «Հեզբոլլահի» կողմից ցանկացած խախտման՝ լինի դա աննշան, թե լուրջ», - ասել է երկրի վարչապետը:
Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել էր, որ «Հեզբոլլահ» շարժման կողմից երկու հրթիռ է արձակվել Գոլանի բարձունքների ուղղությամբ: