Երևանը կոլապսի մեջ է. 1200 ավտոբուսի վարորդ գործադուլի մեջ է (տեսանյութ)
Վաղ առավոտից Երևանը հայտնվել է երթուղային կոլապսի մեջ, բնակիչները չեն կարողանում տեղաշարժվել, ավտոբուսների պարկը դադարեցրել է աշխատանքը: Քաղաքապետարանի ավտբուսային պարկը սպասարկող վարորդները՝ ողջ 1200 հոգանոց կազմով, հայտարարել են գործադուլ են և հրաժարվում են սպասարկել քաղաքացիներին. պայման են դրել գործատու համարվող քաղաքապետ Տիգրան Ավինյանի առջև՝ աշխատանքային պայմանները պիտի վերանայվեն և պարտադիր փոխվի աշխատավարձի հաշվվման քաղաքականությունը, սա է գործադուլի պահանջը:
Կանգառներում մարդկային կուտակումներ են, սպասում են երթուղային փոխադրամիջոցի, տաքսիների ուղևարձը կտրուկ բարձրացել է ստեղծված իրավիճակի պատճառով: Երևանի քաղաքապետարանից դեռևս արձագանք չկա: