Հայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականՊետություն, պետականություն, անկախություն ու ինքնիշխանություն ասելով՝ առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջե: Այս մասին այսօր` դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում 2025-ի պետական բյուջեի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է։ Հայաստանում չկա մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում, բացարձակ չկա այդպիսի մարդ»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա` պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, հետևաբար, պետք է բոլորն այս ընկալումը ավելի խորացնեն։