Փոխքաղաքապետը կներկայացնի վարորդների հայտարարած գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակը, կպատասխանի հարցերին
ՔաղաքականԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի քաղաքապետարանում կհրավիրվի մամուլի ասուլիս:
Ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը կներկայացնի առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդների հայտարարած գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակը, թեմայի վերաբերյալ քաղաքային իշխանության դիրքորոշումը, ինչպես նաև կպատասխանի լրագրողների հարցերին:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն արձագանքել է առավոտից ավտոբուսների վարորդների կազմակերպած գործադուլին և նշել՝ որքան աշխատավարձ են ստանում նրանք: