Նախկինում կանխիկ գումարով աշխատել են, կոպեկները վերցրել են, արտաժամյա աշխատանքը խնդիր չի եղել․ Հայկ Կոստանյան
ՔաղաքականԱռավոտից գործադուլ հայտարարած վարորդների հիմնական կռիվը գումարն է, ամենատարբեր պահանջներն են ներկայացնում։ Այս մասին Euromedia24.com-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից Երևանում ավտոբուսի վարորդների գործադուլին։
«Իրենք հայտարարությունների մեջ նշում են, որ նախկինում կանխիկ գումարով աշխատել են, կոպեկները վերցրել են, արտաժամյա աշխատանքը խնդիր չի եղել, դա ձեզ ինչ-որ բան չի՞ հուշում»,- նշեց նա։
Կոստանյանը հավաստիացրեց, որ վարորդների հետ տարբեր քննարկումներ եղել են այս ընթացքում, բարձրաձայնված խնդիրների մի մասը լուծվել է, իսկ թե ինչ խնդիրներ են լուծվել, Կոստանյանը չնշեց, փոխարենը խոստացավ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից ճշտել ու ավելի ուշ հայտնել մեզ,թե թե քանի վարորդ է այսօր միացել գործադուլին, քանիսն են վերսկսել բնականոն աշխատանքը, ինչ հիմնական գանգատներ ու խնդիրներ են բարձրաձայնում վարորդները։ Խոսնակը պատասխան չուներ։