Գործադուլ արած 7 վարորդ կազատվի աշխատանքից. ArmLur.am
ՀասարակությունArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ արած վարորդները 7-ն են։
Համաձայն լրատվամիջոցի տեղեկությունների՝ նրանք քաղաքական հայացքներ ունեն, մասնավորապես «Մայր Հայաստան» դաշինքից Անդրանիկ Թևանյանի թիմակիցներն են։
Վարորդները, ովքեր կայքի աղբյուրների փոխանցմամբ ,աշխատավարձից զատ չեն կարողանում նախկին ժամանակների պես առձեռն գումարների որոշ մասը յուրացնել, հենց այդ պատճառով էլ իրականացրել են գործադուլ և ապոկալիպսիս ստեղծել Երևան քաղաքում։
Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը, որոշում է կայացնելու նրանց հեռացնել աշխատանքից։