Խոստացան 150 հազար + 700 դրամ հավելավճար, խաբեցին․ վարորդ
Տեսանյութեր«Մեզ խոստացել են աշխատավարձի բարձրացում 150․000 դրամ և ավելի, բացի դրանից, նաև հավելյալ ժամավարձ՝ 700 դրամ, սակայն քաղաքապետարանի խոսքն ու գործը չի համապատասխանում։ Այս պահի դրությամբ ոչ մի փոփոխություն չկա» - այսօրվա բողոքի ցույցի ժամանակ Euromedia24.com-ի հետ զրույցում ասաց վարորդը։
«Ի դեպ հավելյալ ժամավարձը գիշերվա ժամը 22։00 - ից հետո են հաշվում, ու՞մ է պետք։ Ոչ մի մարդկային պայմաններ չկան»,- նշեց վարորդը:
Վարորդների խոսքով՝ եղել են դեպքեր, երբ ավտոբուսը չի աշխատել, տարել են վերանորոգման և այդքանից հետո վարորդներին աշխատավարձ չեն հաշվել. «Մենք մեղք ունե՞նք, որ ավտոբուսը չի աշխատում, եկե՞լ ենք չէ աշխատանքի»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru