Երևանի քաղաքապետարանից ներկայացրել են 18 վարորդների աշխատանքից ազատման հիմքը
Հասարակություն
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումը․ «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ 18 վարորդների աշխատանքից ազատման հիմքը հետևյալն է՝
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։
Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)