Հնարավոր է լրացուցիչ ազատումներ լինեն, վարորդների պահանջները չենք կատարելու. փոխքաղաքապետ (տեսանյութ)
ՔաղաքականՀանդիպում եղել է «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինության հետ, որի ժամանակ նշվել է աստիճանաբար արտաժամի հարցը հասցեագրելու և կարգավորելու խոստումը, որը և իրականացվելու է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե ակցիային նախորդե՞լ է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինության կամ վարորդների հետ հանդիպում, քանի որ վերջիններս նշում են, որ աշխատաժամանակի ու աշխատավարձի վերանայման հարց են բարձրաձայնել:
Հարցին՝ արդյոք վարորդների ազատումների թիվը վերջնակա՞ն է, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ լրացուցիչ ազատումներ նույնպես լինեն»: