Երևանի քաղաքապետարանն արդեն 40 վարորդի է ազատել աշխատանքից. Գառնիկ Դանիելյան
Քաղաքական«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Վարորդները բողոքում են աշխատանքային պայմաններից ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։ Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ այսօր դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:
Լրագրողներին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանն արդեն 40 վարորդի է ազատել աշխատանքից։
Նա նաև նշեց, որ առավոտվանից միջինում հանրային տրանսպորտի շարժակազմերի կեսն ամեն դեպքում աշխատանքի է դուրս եկել, սակայն չժխտեց, որ կա շարժակազմերի սակավություն, մարդկանց էլ անհարմարություն է պատճառվել։