Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) 

Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից․ Արամ Ա

Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սիրո և զորակցության պատգամ է ուղղել հալեպահայությանը: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից: 

Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ Հալեպը կրկին տագնապի մեջ է: Նա ընդգծել է, որ անցնող տասնամյակների ընթացքում տարբեր տագնապներ են հարվածել Միջին Արևելքի մշակութային, կրոնական և ազգերի համակեցության պատմական քաղաքը, և  Հալեպի հայերը ևս կրել են այդ ամենի ծանր հետևանքները:

«Հայ ժողովրդի պատմության գլխավոր էջերում միշտ կենտրոնական ներկայություն է ունեցել Հալեպը՝ տնտեսական, մշակութային, կրոնական և ազգային իմաստով: Իր եկեղեցիներով, մշակութային, կրթական ու ընկերային կենտրոններով և իր հայաշունչ մթնոլորտով Հալեպը ճառագող ներկայություն է ունեցել հատկապես սփյուռքի հայության կյանքում: Ղեկավարներ, ուսուցիչներ, մտավորականներ, հոգևորականներ ու հասարակական գործիչներ Լիբանանից սկսած մինչև Երևան, եվրոպական երկրներից սկսած մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը խոր արմատներ ունեն Հալեպում»,-նշել է  Արամ Ա կաթողիկոսը:

Նա ընդգծել է, որ այսօր տագնապի մեջ գտնվող Հալեպի հայությունը միայնակ չէ, և բոլորը հալեպահայության կողքին են աղոթքի, սիրո, զորակցության միջոցով: Կաթողիկոսի խոսքով՝ Հալեպը հայ ժողովրդի համար անցյալ չէ՝ իր փառքի օրերով, իր կարևոր իրագործումներով ու առանցքային դերակատարությամբ. Հալեպը միշտ պիտի մնա ներկա ու նաև՝ ապագա:

«Ազգի հզորության աղբյուրն իր հավաքական հավատքն է, տագնապներին դիմագրավելու իր հավաքական կամքն է, ապագան կերտելու հավաքական հույսն է: Այսպե՛ս էի հավատում Հալեպի հայությանը: Մենք այսպես տեսանք ու վկայեցինք, երբ շուրջ տասը տարի առաջ տագնապի օրերին այցելեցինք Հալեպ ու մեր ժողովրդի կողքին կանգնեցինք: Այսպես տեսանք ու վկայեցինք, երբ երկրաշարժի օրերին մեր ժողովրդի զավակների հետ քայլեցինք Հալեպի հայաշատ փողոցներում: Հուսահատությունն ու անորոշությունը հեռու են Հալեպի հայության կյանքից: Մենք միշտ եղել ենք ու պիտի մնանք Սիրիայի կողքին: Մենք չենք մոռանա, որ Հայոց ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի զավակներին ընդունող առաջին երկիրը Սիրիան էր, հետևաբար մեր ժողովրդի կապվածությունը Սիրիայի հետ պետք է ամուր մնա»,-շեշտել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա իր բարձր գնահատանքն է հայտնել Առաջնորդ Սրբազանին և ազգային իշխանությանը, հայկական համայնքի բարօրությանը լծված բոլոր կազմակերպություններին, ժողովրդի առօրյա կարիքները հոգացող երիտասարդներին, որոնք գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով ծառայում են հայ ժողովրդին:

«Ջերմորեն ողջունում ենք այս տագնապը միասնական ոգով ու ճիգով դիմագրավելու Հալեպի հայության ամուր կամքը: Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից: Թող սերն ու խաղաղությունը կամար կապեն Սիրիայի ժողովրդի կյանքի վերևում»,-եզրափակել է Արամ Ա կաթողիկոսը:

Նախորդ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։ 

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան
Ամենադիտված