Այսօր երեկոյան Ռուսաստանի վրա աստերոիդ կընկնի
Բլոգոսֆերա«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Այսօր երեկոյան Ռուսաստանի վրա աստերոիդ կընկնի, տեղեկատվությունը հայտնում են Ուրալի դաշնային համալսարանից (ՈՒԴՀ):
Համալսարանի գիտնականները կհետևեն փոքր աստերոիդի հետագծին, որը կմտնի Երկրի մթնոլորտ Մոսկվայի ժամանակով 19:14-ին, ասել է ՈՒԴՀ պրոֆեսոր Վիկտոր Գրոխովսկին: Նրա խոսքով՝ ընկնելու վայրը սպասվում է Յակուտիայում՝ Օլեկմինսկ և Լենսկ գյուղերի միջև։
Աստերոիդի մթնոլորտի վերին հատվածի մուտքի կետի թարմացված կոորդինատները Երկրից 100 կմ բարձրության վրա՝ 118,63° արևելյան երկայնության, 60,827° հս. լայնության կոորդինատներով»: