Հնդկաստանում 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ
Հնդկաստանի հարավում գտնվող Տելանգանա նահանգում 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07:27-ին (Երևանի ժամանակով 05:57-ին) Մուլուգու շրջանում և զգացվել է նահանգի մայրաքաղաք Հայդերաբադում: Տելանգանայում հազվադեպ է սեյսմիկ ակտիվություն զգացվում, ուստի աղետը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում։
Զոհերի կամ մեծ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել զգոն լինել և խուսափել մարդաշատ վայրերից կամ անապահով շինություններից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)