Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Քիմ Յոն Հյունոնը հրաժարական կտա
ԱշխարհՀարավային Կորեայի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել քաղաքացիներից և հայտարարել, որ հրաժարական կտա:
«Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ հանրության մոտ շփոթմունք է առաջացել ռազմական դրության վերաբերյալ։ Ես պատասխանատու եմ արտակարգ հետաքննության և նախագահի հետ կապված բոլոր հարցերի համար: Ռազմական դրությունը վերացվում է, և մարդիկ վերադառնում են իրենց առօրյա կյանքին: Ներքաղաքական իրավիճակը և անվտանգության հետ կապված իրավիճակը հաճելի չեն»,-հայտարարել Է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Քիմ Յոն Հյունոնը:
Պաշտպանության նախարարը նշել է, որ ինքն անձամբ նախագահ Յուն Սոկ Ելուին առաջարկել է երկրում ռազմական դրություն հայտարարել:
Քիմ Յոն Հյունոնը հրաժարականի դիմում է ներկայացրել: