Արի ու տես, որ երեխաներս կարողացան նպատակ դնել ու իրականացնել իմ երազանքը․ Արմեն Սարգսյան
ԲլոգոսֆերաՍպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներին։
«Անկեղծ ասած, ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ (էլ չասեմ թե ՞ ինչքան եմ մտածել էս թեմայի շուրջ), երևի մեծացել եմ, մեծանալու հետ էլ դուխս պակասել ա, բայց արի ու տես, որ երեխաներս կարողացան նպատակ դնել ու իրականացնել իմ երազանքը։ Նկարահանումներց քիչ եմ ինֆորմացված (Նոնաս շատ ժլատ էր տեղեկատվության առումով, սցենարը իհակե կարդացել եմ, լավն էր) կարող եմ միայն տրամաբանել, Խորիկը իհարկե էս պարագայում անփոխարինել էր, դերասանական կազմը ճիշտ էր ընտրված, նկարահանող անձնակազմը պռոֆեսիոնալ էր.... Աստված առաջ տեսնենք ինչ ՞ կստացվի։ Գրիգ ջան, Նոն ջան ինչ՞ ասեմ էրեխեք ջան կյանքներդ երկար»,– գրել է նա։