Ֆրանսիայի խորհրդարանը 1962-ից ի վեր առաջին անգամ անվստահություն է հայտնել կառավարությանը
Աշխարհ
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ճնշող մեծամասնությամբ պաշտպանել է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Այժմ նախարարների կաբինետը պետք է հրաժարական տա, հաղորդում է BFMTV-ն:
Այս որոշման ընդունման համար անհրաժեշտ էր նվազագույնը 289 ձայն։ Կողմ է քվեարկել 331 պատգամավոր։
1962 թվականից ի վեր, երբ Ժորժ Պոմպիդուի կառավարությունը հրաժարական տվեց, սա առաջին դեպքն է, երբ ֆրանսիական կառավարությունը, անվստահության քվեի արդյունքում, տապալվում է։ Բարնյեն հայտնի է՝ որպես Ֆրանսիայի ամենաքիչ կառավարած վարչապետը․ պաշտոնավարել է ընդամենը 90 օր:
Միշել Բարնյեն և նրա կաբինետը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն ղեկավարել, մինչ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փնտրում է նոր վարչապետ:
Նոր ընտրությունները, Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն, չեն կարող նշանակվել նախորդից ոչ շուտ, քան մեկ տարի հետո։
Ելիսեյան պալատը հայտնել է, որ Մակրոնը հինգշաբթի երեկոյան հանդես կգա ուղերձով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)