Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհԻրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ, 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ահվազ քաղաքից 99 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 841 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը ընկած է եղել 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։