Սառը պատերազմի՝ թեժ փուլ անցնելու վտանգ կա․ Լավրով
ԱշխարհՍառը պատերազմի «ռեինկարնացիան» աշխարհում այսօր սպառնում է թեժ փուլ թևակոխելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին, փոխանցում է Euromedia24-ը։
Ելույթ ունենալով ԵԱՀԿ Նախարարների խորհրդի լիագումար նիստում՝ Լավրովը նշել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները աղբարկղ են նետել անցյալ դարի 80-ական թվականներին կնքված սպառազինությունների վերահսկման բոլոր համաձայնագրերը, այդ թվում՝ ABM պայմանագիրը:
«Աֆղանստանի խայտառակությունից հետո անհրաժեշտ էր նոր միավորող թշնամի։ Արդյունքը՝ սառը պատերազմի վերամարմնավորումն է, միայն հիմա՝ դրա թեժ փուլ անցնելու շատ ավելի մեծ ռիսկով»,- ասել է Լավրովը։