Ադրբեջանն ու ՀՀ-ն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունում․ Բայրամով
Աշխարհ
Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, հայտարարել է Ջեյհուն Բայրամովը՝ Վալետայում (Մալթա) ԵԱՀԿ ԱԳՆԽ 31-րդ նիստում:
Բայրամովը հայտարարել է, թե «տարածաշրջանում փաստացի խաղաղություն է հաստատվել, ինչը նոր հնարավորություններ է բացել միջպետական հարաբերությունների կարգավորման համար»:
Մալթայում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում նա հիշեցրել է հայ-ադրբեջանական սահմանի մի մասի «սահմանազատման» մասին՝ նշելով գործընթացի շարունակականությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի վարչապետն ասել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի 90 տոկոսը համաձայնեցված է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան