Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ Անքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ Լավրով Աստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ 

Կոռուպցիան պոզով, պոչով մեր կողքին է և մենք հանդուրժում ու հանդուրժում ենք․ Ծաղիկ Վարդանյան

Բլոգոսֆերա

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«ՊՈԶՈՎ, ՊՈՉՈՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԵՆՑ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ  Է
 
«Առողջության Իրավունք» իրավապաշտպան հասարակական  կազմակերպությունը պարբերաբար անդրադարձել է «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շուրջը կատարվող իրադարձություններին:

Այս անգամ ներկայացնում եմ ձեզ սույն կազմակերպության   տնօրենի պաշտոնում նշանակման տարօրինակ, հանելուկներով լի պատմությունը:

Այսպես, հիշեցնեմ, որ 2024 թվականի սկզբին «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցման, կազմակերպության վերազինման, թերապևտիկ բաժնի տեղակայման  և նման այլ իրողությունների վերաբերյալ  մամուլում, սոցիալական կայքերում  անախորժ հրապարակումներից հետո 2024թ. փետրվարի 12-ին տնօրենը՝ Անդրանիկը,  իր նախաձեռնությամբ  ազատվեց զբաղեցրած պաշտոնից, ապա, ա՛յ քեզ «հրաշք», նույն օրը երեք ամիս ժամկետով   նշանակվեց  նույն կենտրոնի տնօրենի ժամամակավոր պաշտոնակատար  (Գեղարքունիքի մարզպետի  2024թ. փետրվարի 12-ի 84-Ա որոշում):

Այդ պահից սկսում է  տնօրենի աթոռին Անդրանիկի նորից նշանակման ոդիսականը: Արձանագրենք, որ  մինչև օրս, Գեղարքունիքի մարզպետարանը երեք անգամ   հայտարարել է «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ընտրության (նշանակման) մրցույթ,  սակայն արդյունքում տնօրեն չի ընտրվել/նշանակվել,  որևէ մեկը այդ մրցույթների հաղթող չի ճանանչվել: Հավելեմ, որ Անդրանիկը, որ այդ ընթացում շարունակել է մնալ  տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար, նույնպես  մասնակցել է այդ 3 մրցույթներին և հաղթող չի ճանաչվել, ավելին՝ վերջին մրցույթին հանձնաժողովը թույլ չի տվել նրան մասնակցել, քանի որ «հանկարծակի» պարզվել է, որ ,ա՛յ քեզ անհաջողություն, Անդրանիկը չի բավարարում տնօրենի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ պահանջներին՝ բավարար աշխատանքային ստաժ չունի: Հավելեմ, որ դեկտեմբերի 2-ի մրցույթին, որը թվով 3-րդ էր,  մասնակցում էր նաև «Առողջության Իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչը և քանի որ այս անգամ էլ մրցույթը  հաղթող չունեցավ, մենք հետամուտ եղանք, հասկանալու ո՞վ է նշանակվելու Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի ժամամանակավոր պաշտոնակատար, քանի որ պաշտոնակատար կարող է նշանակվել   «տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները բավարարող անձը», իսկ Անդրանիկը չի համապատասխանում այդ պահանջներին:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանից մեզ հասած   տեղեկությունների, այնուամենայնիվ,  նա շարունակում է կատարել Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Ստացվում է, որ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից այս տարվա կազմակերպած «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ -ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթները օրենքի խախտումով են ընթացել, հիմա էլ հավատարիմ նմալով իրենց գործելաոճին՝ շրջանցել են օրենքը և  խախտումով իրենց «սիրելի» կադրին նշանակել պաշտոնակատար:

Իսկ եթե ինչ-որ հաշքով, պեղումների արդյունքում սույն անձի աշխատանքային կենսագրությունում «մասնագիտական ստաժ» է հայտնվել, մենք անպայման  հետամուտ ենք լինելու դրա ծագումնաբանությանը:

Կոռուպցիան Էլ ինչպե՞ս է լինում,պաշտոնյան  դիմում է  գրում աշխատանքից ազատվում, ապա մարզպետը նույն օրը նույն պաշտոնում նրան ժ/պ է նշանակում, հետո «հայտնաբերվում է», որ սույն անձը չի համապատասխանում պաշտոնի պահանջներին, միևնույնն է մնում է պաշտոնակատար:  Դուք ուրիշ «հերոս»  չունեք.....

Կարո՞ղ է հանուն նրա օրենսդրական կարգավորումներ փոխեք,  օրինակ «մրցույթ» հասկացությունը հանեք և ուղղակի նշանակեք  ձեր «սիրելի» կադրերին տնօրեն:

Այս ամենը աբսուրդի, օրենքների  շրջանցման և յուրայինների ամեն ինչ ներելու, թույլ տալու մաստեր կլաս է:

Հ.Գ. Կոռուպցիան պոզով, պոչով հենց մեր կողքին է և մենք հանդուրժում ու  հանդուրժում ենք այն:
Ամենացավոտն այն է, որ այսօրինակ դեպքերը հանդիպում են անընդահատ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել Ֆրանսիայում
Ամենադիտված