«Զանգեզուրի միջանցքի» պոտենցիալը գնահատվում է մինչև 1 տրիլիոն դոլար․ թnւրք պատգամավոր
Արտաքին Քաղաքական
«Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը»,- Բաքվում կայացած միջազգային խորհրդարանական համաժողովում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցության փոխնախագահ Մուրադ Էմիրը, գրում է ադրբեջանական Report պարբերականը։
Նա հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը հեռանկարներ է բացում՝ մինչև մեկ տրիլիոն դոլարի տնտեսական ներուժով։
«Այս նախագիծը ոչ միայն խթան կհանդիսանա տնտեսական համագործակցության համար, այլև կամրապնդի քաղաքական և մշակութային կապերը տարածաշրջանում»,- ասել է Էմիրը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը