Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան։
Նորածնին անվանակոչել են Անգելինա։ Նա լույսյ աշխարհ է եկել 3 կլիոգրամ քաշով և 51 սանտիմետր հասակով։
Նորածնին և նրա մորը՝ Գայանե Հովհաննիսյանին, Վարդենիսի բժշկական կենտրոնում այցելել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը։
«Համայնքի ղեկավարը լավագույն բարեմաղթանքները հղեց տիկին Գայանեին, նվիրեց անհրաժեշտ պարագաներ, հագուստ նորածնի համար, ինչպես նաև տրամադրեց դրամական աջակցություն։
Վարդենիս համայնքի Շատվան գյուղում բնակվող ամուսիններն ունեն 4 տղա և արդեն 5 աղջիկ։ Որդիներից ավագը 18 տարեկան է, ով առաջիկայում կմեկնի զինվորական ժամկետային ծառայության»։