Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի 

Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը՝ դիմակայելու ապազգային ընթացքներին

Հասարակություն

Դեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ Շիրակի թեմի Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել նաև Փրկչի Խաչափայտի մասունքը։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռևս 1999 թվականից:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Շիրակի թեմի հոգևոր սպասավորներ, մշակույթի ու հասարակական գործիչներ և եկեղեցու օծման առիթով Շիրակի մարզի ու Հայաստանի տարբեր վայրերից Գյումրի ժամանած բազում ուխտավորներ:
 

Վեհափառ Հայրապետը եկեղեցականների հանդիսավոր թափորով նախ առաջնորդվեց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կանգնեցված երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան, որտեղ ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթք բարձրացրեց առ Աստված անմեղ զոհերի հոգիների խաղաղության և հանգստության համար։
 

Ապա «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, մուտք գործեց վերանորոգված եկեղեցի, ուր սկսվեց վերաօծման սրբազան արարողությունը:
 

Հընթացս արարողության` շարականների ու սաղմոսերգության ներքո, ջրով և գինով լվացվեցին տաճարի Սուրբ Սեղանը: Այնուհետև աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Սուրբ Սեղանի օծումը:

Մինչ այդ՝ դեկտեմբերի 5-ին, կատարվել էր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքի արարողությունը։
 

Արարողության ավարտին Հայոց Հայրապետը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման առիթով իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին՝ հայց վերառաքելով Երկնավոր Տիրոջը վերանորոգված պատմական աղոթավայրի հավետ պայծառության, այլև հայրենի երկրի խաղաղության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի ապահովության ու բարօրության համար։
 

«Հարյուր հիսունամյա այս տաճարը, որ խոնարհվել էր 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով, աղետից երեսունվեց տարի անց վերստին իր դռներն է բացում Քրիստոսասեր ու ավանդապահ գյումրեցի հավատավոր Մեր զավակների և ուխտավորների առջև։ Հիշում ենք երկրաշարժն իր սարսափելի հետևանքներով, որ հազարավոր կյանքեր խլեց, շատերին անօթևան դարձրեց, մեր հայրենիքը և ժողովրդին կանգնեցրեց բազում դժվարությունների առջև։ Խորհրդանշական է, որ երկրաշարժի նույն օրը կատարում ենք տաճարի վերաօծման արարողությունը։ Մեր հոգիները, որ կրում են ողբալի իրադարձության տարիների վիշտն ու վերքերը, եկեղեցու վերականգման առիթով քաջալեր զգացումներով են պարուրվում՝ որպես առհավատչյա նաև այսօրվա մեր կյանքի նեղությունների ու խնդիրների հաղթահարման և մեր ազգի խաղաղ ու բարօր հարատևության։ 



Տասնամյակների ընթացքում աղետահար Մեր ժողովուրդը իր աշխատանքով, բարեկամ երկրների աջակցությամբ շտկեց իր մեջքը և վերածնունդ ապրեց։ Նույնպես և Գյումրիի սրտում խոնարհված այս եկեղեցին ավերակներից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ հայորդյաց աստվածսիրության և զորեղ հավատքի վեմի վրա։ Հիրավի, հավատքի վեմի վրա է Աստված հիմնում եկեղեցին, ինչպես շեշտվում է մեր հայրերի աղոթքում. «Հիմնեցուցեր զեկեղեցի Քո ի վերայ վիմի հաւատոյ»»,-ասաց Վեհափառ Հայրապետը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Տիրոջ ողորմությամբ այսուհետ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարկի ներքո վերսկսվելու են աստվածպաշտական արարողությունները, և երկնավոր շնորհներն ու օրհնություններն են բաշխվելու հավատավոր հայորդիներին։
 

Իր խոսքում Նորին Սրբությունը հիշեցրեց, որ հայորդիների եկեղեցանվիրումի ու առ Աստված մշտավառ հավատքի շնորհիվ կառուցվող և վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի ու զորության աղբյուր՝ հայրենիքի հանդեպ սիրով, բարությամբ և ազնվությամբ զորացնելով Քրիստոսին հավատացող ազգի զավակների ոգին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև փաստեց, որ հայ ժողովրդի հոգևոր կյանքը Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ծաղկում, Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը՝ սրբազան արժեքներով ապրելու և դիմակայելու ապազգային ընթացքներին, պայքարելու վասն արդարության ու ճշմարտության և ազգային իրավունքների պաշտպանության:
 

«Շիրակցիների հավատավոր, աննկուն ոգու յուրօրինակ խորհրդանիշ է այս եկեղեցին։ Սիրելիներ, որքան անսասան պահենք ու ամուր դարձնենք մեր հավատքը, այնքան զորություն պիտի ունենանք միասնաբար մեր կյանքի նեղությունները հաղթահարելու, հեռու վանելու քինախնդրությունը, վախն ու խարդավանքը և մեզ պատած վշտերի ու կորուստների խավարի մեջ արշալույս բացելու։ Վերականգնված Սուրբ Ամենափրկիչ տաճարը այս իրողության հոյակերտ վկան ու ապացույցն է»,-ասաց Հայոց Հովվապետը՝ պատգամելով ամենքին լինել ոգով անկոտրում և հոգևոր մեր արժեքները դարձնել ամուր հիմը միասնության, առ հայրենին աննվազ սիրո, դարձնել պատվար փորձությունների հաղթահարման և ազգային ինքնության անխաթար պահպանման։
 

Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հավատացյալներին միշտ շեն ու պայծառ պահել Սուրբ Ամենափրկիչ գեղեցկակերտ եկեղեցին, բանուկ պահել ճանապարհը դեպի նվիրական տաճարը՝ հաստատելով, որ Մայր Եկեղեցուն հավատարիմ մնալով, մեր վերելքը խարսխելով աստվածահաճո գործերի և ազգանվիրումի վրա՝ կամրագրենք երաշխիքը բարեհույս կյանքի և հզոր, զարգացող հայրենիքի։
 

Այնուհետև Նորին Սրբությունն իր Հայրապետական բարձր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, թեմի հոգևոր սպասավորներին, թեմական և ծխական խորհրդի անդամներին, ինչպես և եկեղեցու վերականգնման գործում իրենց նպաստը ներդրած բոլոր անձանց՝ ի գլուխ տիար Վարդան Ղուկասյանի։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց, որ Բարձրյալն Աստված Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի հայ ժողովրդին, հոյաշեն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և խաղաղություն շնորհի հայրենի մեր երկրին, բարօրություն, ապահով ու անվտանգ կյանք համայն մեր ժողովրդին։
 

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման հիշարժան իրադարձության կապակցությամբ Հայոց Հովվապետը եկեղեցուն ընծայեց Քրիստոսի խաչելության սրբապատկերը՝ որպես մշտաբուխ աղբյուր Սուրբ Էջմիածնից բաշխվող օրհնության, իսկ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իր բազմամյա վաստակի և նախանձախնդիր ծառայության գնահատանքով շնորհեց եպիսկոպոսական պանակե։

 

Ընդառաջ թեմակալ առաջնորդի միջնորդության` Վեհափառ Հայրապետը նաև տիար Վարդան Ղուկասյանին փոխանցեց նրան շնորհված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանը։
 

Այնուհետև ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
 

Հավարտ Սուրբ Պատարագի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս
Ամենադիտված