Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք
ՀասարակությունԵրկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք
Սույն թվականի դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 22:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․00⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2,4 մագնիտուդով երկրաշարժ: