Զինյալները ներխուժել են Դամասկոսում Իրանի դեսպանատուն (տեսանյութ)
ՏեսանյութերԶինյալները ներխուժել են Դամասկոսում Իրանի դեսպանատուն։ Այս մասին հաղորդում են տելեգրամյան ալիքները։
Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Քուդս» ստորաբաժանման բարձրաստիճան հրամանատարներն սկսել են հեռանալ Սիրիայից:
Իրանի դիվանագիտական անձնակազմի մի մասը, նրանց ընտանիքները և իրանցի խաղաղ բնակիչները դեկտեմբերի 6-ի առավոտյան սկսել են լքել հանրապետության տարածքը՝ Իրաքի և Լիբանանի ուղղությամբ։ Տարհանվածների մի մասին ինքնաթիռով տեղափոխվել է Թեհրան, մնացածը՝ ցամաքային ճանապարհներով՝ Լիբանան, Իրաք և սիրիական Լաթաքիա նավահանգիստ։