Գաբրիել Սարգսյանն արագ շախմատի ԵԱ-ում հաջողությամբ է մեկնարկել
ՍպորտՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող է մեկնարկել արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են արագ շախմատի մեկնարկային 6 տուրերը:
Գաբրիել Սարգսյանը վաստակել է 5,5 միավոր և առաջատարներին զիջում է կես միավոր:
Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում դեկտեմբերի 10-ին կկայանա ևս 5 տուր: Դեկտեմբերի 9-ին կկայանա կայծակնային շախմատի ԵԱ-ն: