Սիրիայի ԱԳՆ-ն շարունակում է աշխատել Դամասկոսի գրավումից հետո
Սիրիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ գերատեսչության բոլոր աշխատակիցները, ինչպես նաև արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատանքը։ Սիրիայի ԱԳՆ-ի ուղերձում ընդգծվում է քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և նրանց իրավունքների հարգման երաշխավորումը։ Այս մասին հաղորդում է Kommersant–ը։
Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է al-Watan թերթը, խոսվում է «Սիրիայի պատմության նոր էջի մասին»:
Ներկայիս հանգամանքները, ընդգծվում է հայտարարության մեջ, պետք է ստեղծեն «միասնական հայրենիք», որտեղ «տիրում է արդարությունը, և բոլոր քաղաքացիներն օգտվում են հավասար իրավունքներից պլյուրալիզմի միջավայրում»։