Վերին Լարսի անցակետում ավելի քան 1300 հայկական բեռնատար է կուտակվել
ՀասարակությունՌուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1300 հայկական բեռնատար։ Sputnik–ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
«Ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ մերկասառույց է, ինչի պատճառով մեծ խցանումները պահպանվում են»,– նշվում է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, հերթում կանգնած է մոտ 4600 բեռնատար տարբեր երկրներից։