Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է․ ԵՄ դիվանագիտության ղեկավար
ՀրապարակումներԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցում աջակցություն է հայտնել Սիրիայում իշխանափոխությանը եւ հայտարարել, որ պատրաստ է աշխատել երկրի և տարածաշրջանի բոլոր կառուցողական գործընկերների հետ։
«Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է: Դա նաև ցույց է տալիս Ասադի կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը: Մեր առաջնահերթությունը տարածաշրջանում անվտանգության ապահովումն է: Ես կաշխատեմ Սիրիայում և տարածաշրջանում բոլոր կառուցողական գործընկերների հետ»,- «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ գրել է Կալասը։