«Նոա»-ն ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Գանձասար»-ին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության դեռևս առաջին տուրից հետաձգված «Նոա»-«Գանձասար» խաղում երևանյան ակումբը հաղթանակ տոնեց ոչ ֆուտբոլային հաշվով:
Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Նոա»-ն հաղթեց «Գանձասար»-ին 7:0 հաշվով:
«Նոա»-ի կազմում աչքի ընկան Չինարին (հեթ-տրիկ), Ավանեսյանը, Խուդավերդյանը, Գրեգորիոն (դուբլ):
Այս հաղթանակի շնորհիվ «Նոա»-ն Պրեմիեր լիգայում բարձրացավ երկրորդ հորիզոնական: Թիմն ունի 37 միավոր: «Նոա»-ն, սակայն, 3 հանդիպում քիչ է անցկացրել:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)