Սիրիական զարգացումներն ազդելու են Հարավային Կովկասի վրա․ արաբագետ
Հրապարակումներ«Սիրիական զարգացումները, ինչպես առաջին փուլում` մինչև 2020թ.֊ը, ուղիղ կերպով ազդելու են Հարավային Կովկասի վրա»,-նման կարծիք է հայտնել տարածաշրջանի հացերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է։ Ռուսաստանի, Իրանի դիրքավորումներն ավելի խոցելի են դառնալու։
«Հայաստանի համար իրավիճակը կառավարելի պահելու ամենաարդյունավետ եղանակը ռազմական կարողությունները համալրելուն, բոլոր շահառու դերակատարների հետ երկխոսությանը զուգահեռ` ԱՄՆ֊ի, Ֆրանսիայի կողմից հատկապես Թուրքիային զսպելն է։ Եթե այս բանաձևը խափանվեց, անվտանգային իրավիճակն էականորեն բարդանալու է։
Վերոնշյալի համատեքստում, 2025 թ. հունվարի 20-ը կրիտիկական ամսաթիվ է»,-գրում է նա։