Ինչ իրավիճակ է Լարսում
ՀասարակությունՌուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 1,400 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 4,654 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1,359-ը հայկական են։