Գաբրիել Սարգսյանն արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 8-րդն է
ՍպորտՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է ելույթները Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում:
Արագ շախմատի 11 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքեց 8,5 միավոր և կիսեց 4-11-րդ տեղերը: Լրացուցիչ միավորներով Սարգսյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 9,5 միավորով առաջին տեղում է սլովակ Վլադիմիր Ֆեդոսևը:
Կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա դեկտեմբերի 9-ին: