Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպել են հայ և քրիստոնյա համայնքապետերի հետ
ՀասարակությունՀալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպել են հայ և քրիստոնյա համայնքապետների հետ:
Այս մասին հայտնում է Հալեպում գործող «Գանձասար» պարբերականը։
Պարբերականը, սակայն, տարածած հաղորդագրության մեջ այդ հանդիպման ընթացքի, ինչպես նաև արդյունքների մասին որևէ հավելյալ տեղեկություն չի հաղորդում:
Նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Դեկտեմբերի 7-ի նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։
Սիրիայի հակակառավարական ուժերը Հոմս քաղաքը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։ Նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել է հեռացել է երկրից՝ կառավարման լիազորությունները փոխանցելով վարչապետին:
ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։
Ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, և որ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել՝ հումանիտար նկատառումներից ելնելով: