Բիլ Գեյթսը հայտարարել է, որ ինքը միլիարդատեր չէր դառնա, եթե իր մանկության տարիներին սմարթֆոններ ու սոցցանցեր լինեին
ԱյլMicrosoft-ի համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Բիլ Գեյթսը մտահոգություն է հայտնել այսօրվա երեխաների զարգացման վրա սմարթֆոնների և սոցիալական ցանցերի ազդեցության հետ կապված: Նա, ինչպես գրում է CNBC-ը, կիսվել է իր մտքերով, թե ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաները խանգարել երեխայի խորը մտածողության զարգացմանը, ինչը, նրա կարծիքով, դարձել է իր հաջողության առանցքային գործոնը։
Գեյթսը վստահ չէ, որ ինքը միլիարդատեր կդառնար, եթե մեծանար ինչպես այսօրվա երեխաները՝ շեղվելով սմարթֆոններով և սոցիալական ցանցերով: Նրա խոսքով՝ հենց այն ժամանակը, որ ինքն անցկացրել է որպես երեխա՝ ընկերների հետ թափառելով, արտաքին աշխարհն ուսումնասիրելով, կարդալով և ժամերով խորությամբ մտածելով իր սենյակում, օգնել է իրեն հիմնել ընկերությունը, որն այսօր գնահատվում է 3,26 տրիլիոն դոլար:
Գեյթսն իր լսարանին առաջարկել է Նյու Յորքի համալսարանի սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայդթի «Անհանգիստ սերունդը» գիրքը, ով պնդում է, որ սմարթֆոնների և սոցիալական մեդիայի լայն հասանելիությունը զգալիորեն նպաստել է երիտասարդների հոգեկան առողջության ներկայիս ճգնաժամին, ինչպես նաև Z սերնդի շրջանում մենակության և դեպրեսիայի մակարդակի աճին։