Ծանրորդ Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի առաջին ներկայացուցիչը մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
Բահրեյնում ընթացքում ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունում պայքարի մեջ մտան 73 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը հանդես եկավ իր համար նոր այս քաշային կարգում:
Պոկում վարժության ժամանակ Գոռ Սահակյանը մեկ հաջող մոտեցմամբ բարձրացրեց 146 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց միայն 185 կգ: Երկամարտի 331 կգ արդյունքով Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է: