Բաշար ալ-Ասադի հարազատները 19 բնակարան են գնել «Մոսկվա-Սիթիում»․ FT
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հարազատներն ու մտերիմները 2013-ից 2019 թվականներին «Մոսկվա-Սիթիում» 40 միլիոն դոլար արժողությամբ 19 բնակարան են գնել։ Այս տեղեկությունը տարածել է Financial Times թերթը։
Թերթի լրագրողների ձեռքի տակ են հայտնվել անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ 13 բնակարան պատկանում է նախկին նախագահի եղբորը՝ Հաֆիզ Մահլուֆիին, ինչպես նաև նրա կողմից վերահսկվող ընկերություններին։ Ասադի զարմիկի՝ Ռամի Մահլուֆի կինը նույնպես անշարժ գույք է գնել Ռուսաստանի մայրաքաղաքում. փաստաթղթերի համաձայն՝ նա ունի երկու բնակարան։
Ասադի զարմիկները՝ երկվորյակ եղբայրներ Իհաբ և Իյադ Մահլուֆները, նույնպես անշարժ գույք ունեն: Նաև Սիրիայի նախկին նախագահի մեկ այլ զարմիկը՝ Մահլուբը, երեք սենյականոց բնակարան ունի, որը գտնվում է «Մոսկվա–Սիթիից» ոչ հեռու։ Նախնական հաշվարկներով՝ գույքը գնահատվում է 40 մլն դոլար։