Մեծավանցիները, ի նշան բողոքի, փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը
ՀասարակությունԵրեկ՝ դեկտեմբերի 9-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Առավոտից Տաշիր համայնքի Մեծավան և հարևան 2 բնակավայրերի մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Տաշիրից-Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը և պահանջում էին, որ վերջապես Մեծավանից-Տաշիր տանող 8 կմ-ոց ճանապարհահատվածը վերանորոգվի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ քայլի մեծավանցիները գնացել էին նաև երեք ամիս առաջ և այն ժամանակ նրանց կարողացան համոզել, որ ճանապարհը բացեն, փոխարենը շատ չնչին վերանորոգման աշխատանքներ կատարեցին։
Նրանց պահանջով ժամանեցին մի շարք պաշտոնյաներ և խնդրեցին ճանապարհը բացել, խոստանալով որ Լոռու մարզպետը երեկոյան կգա Մեծավան և խնդրի շուրջ կզրուցի իրենց հետ։ Երեկոյան մարզպետը եկավ և խոստացավ, որ 1 շաբաթվա ընթացքում ճանապարհը ժամանակավորապես կբարեկարգվի, իսկ գարնանը կապիտալ կնորոգվի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։