Աշտարակում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
ՏեսանյութերԱշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով դեկտեմբերի 3-ին Օշականում ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա երիտասարդի։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ նա հայտնել է, թե տանը մարիխուանա ունի։
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան խուզարկությամբ հայտնեբերվել է 24 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։
Համայնքային ոստիկանները դեկտեմբերի 4-ի առավոտյան նույն կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 64-ամյա մի տղամարդու։
Նա նույնպես հայտնել է, որ տանը մարիխուանա է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 20 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ։