Արցախի հարցը փակված չէ. միջազգային հանրությանն ուղերձ ենք հղելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱրցախի ներկայացուցչությունում այսօր Արցախի անկախության հռչակման օրվան նվիրված ԱՀ ԱԺ արտահերթ նիստ էր հրավրված, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀՀ ԱԺ մի քանի պատգամավոր։
Նիստից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ նիստին կարևոր ուղերձներ են ընդունվել, որոնք կփոխանցվեն միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին։
«Արցախի հարցը փակված չէ. Էթնիկ զտում, ցեղասպանություն է տեղի ունեցել, որի արդյունքում հայրենազրկվել են 150 000 մեր քույրերն ու եղբայրները, և մեր պարտքն է ամեն օր աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց նա։
Ըստ Դանիելյանի՝ նույն միջազգային հանրության տարբեր դերակատարներ դրա միասն տարբեր հայտարարություններ են արել, և պետք է ամեն ինչ անել, որ արցախահայերի վերադարձի իրավունքը դառնա օրակարգի մի մաս։ «Բայց, ցավոք սրտի, միակը ՀՀ իշխանությունն է, կամ ՀՀ-ն է, որ այդ ուղղությամբ որևէ քայլ չի անում, դրա մասին խոսում են շատ երկրներ, բացի ՀՀ կառավարությունից և իշխանություններից»,-ասաց նա։