Դուրս կգանք հրապարակ ու կավարտենք սկսածը, եթե լինի բավարար վստահություն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր նաև Արցախի Սահմանադրության օրն է, ինչը խոսում է այն կայացած պետության մասին, որն ունեինք, լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Տարօրինակ ու զարմանալի չէ, որ այս չակերտավոր իշխանությունը ոչ միայն ուղերձով, այլև որևէ կերպ անդրադարձ չի ունենում Արցախին, քանի որ իրենք բազմաթիվ առիթներով վկայել են, որ Արցախն իրենց համար որպես այդպիսին, նույնիսկ որպես աշխարհագրական միավոր, գոյություն չունի։ Մեզ մնում է անընդհատ հիշեցնել թե՛ Արցախի ինստիտուտների, թե՛ խորհրդանիշների մասին։ Առաջնային խնդիրն է՝ ինչ հնարավոր է վերականգնել և ձեռք բերել»,- ասաց Սրբազանը՝ հավելելով, որ Արցախ վերադարձի միակ խոչընդոտը ՀՀ իշխանություններն են։
«Ինչ էլ խոսենք Արցախի ու մեր երազների հետ կապված, միակ խոչընդոտը մնում են այս չարիքի իշխանությունները»,- նշեց նա։