ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը
Արտաքին ՔաղաքականՀայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնեց Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել:
Ռուբեն Ռուբինյանն այսօր էլ շատ մանրամասներ չհայտնեց՝ միայն փոխանցեց. «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»: