Արդարությունը մի օր պետք է հաղթի, դավաճանական հանգամանքներում զոհվեցին մեր տղաները. Գալեյան
ՔաղաքականՏղաների ծնողների բողոքներն են՝ ի նշան այն բանի, որ պահանջատեր լինենք, թե ինչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները՝ բազմաթիվ դավաճանական հանգամանքներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։
«Մեր բողոքի ձայնը բարձացրինք դատախազությունում, ոչ մի արդյունքի չհասանք, մեր բողոքն ենք ուզում հայտնել ՄԻՊ–ին այս գործի հետ կապված։ Փոխանակ՝ պատասխանատվության ենթարկելու՝ նրանք ընկած են մեր՝ ծնողների հետևից»,–նշեց նա՝ հավելելով, որ կան բազմաթիվ դատական գործեր պատերազմում զոհվածների ծնողների, այդ թվում իր ընտանիքի հետ կապված։
Գալեյանը ծրարները դրեց եղևնու տակ և հույս հայտնեց, որ արդարությունը մի օր կհաղթի։