Թիկնիզյանը խոսել է Սևիլյա իր հնարավոր տեղափոխության մասին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկավայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է «Սևիլյա» հնարավոր տեղափոխության մասին։
«ես անձամբ լսել եմ իմ գործակալից, «Սևիլյայից» դեռ հետաքրքրություն կա: Թե որքանով է դա իրատեսական, այս պահին ինձ համար անհասկանալի է, կտեսնենք»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»- ն:
Ընթացիկ մրցաշրջանում Նաիրը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 23 խաղի, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հայ խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Աղբյուրը՝ Armsport.am: