Վերացվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
Հասարակություն«ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Հավի մսով լանգետ» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Երևան): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Նշվում է, որ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։