Հայաստանը հաստատուն է հավասարության խթանման իր հանձնառության հարցում. ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀասարակությունՀայաստանը դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը միանում է հիմնարար իրավունքների պաշտպանության համերաշխության կոչերին:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Հայաստանը ողջ աշխարհում կանխարգելման օրակարգին և հավասարության խթանման իր հանձնառության հարցում հաստատուն է, քանի որ մարդու իրավունքները միայն պարզապես իդեալներ չեն, այլ նաև ընդհանուր պատասխանատվություն: Մենք շարունակում ենք աշխատել այս տեսլականի վրա հիմնված գործընկերության ընդլայնման ուղղությամբ»,-գրել է Բադալյանը: