«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել են
Հասարակություն
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)