Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 11-ի, 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 12-13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 11-ի և 14-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 12-14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 12-13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 13.3°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -14.1°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.8.°C