Հարցվածների միայն 20%-ն է աջակցել Բայդենի՝ որդուն ներում շնորհելու որոշմանը
ԱՄՆԱմերիկացիների միայն 20%-ն է հավանություն տալիս նախագահ Ջո Բայդենի որդուն՝ Հանթերին ներում շնորհելու որոշմանը, փոխանցում է Associated Press-ը։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների մոտ կեսն ասել է, որ «խիստ» կամ «որոշ չափով» չի պաշտպանում որոշումը, մինչդեռ ևս 20%-ը ո՛չ հավանություն է տվել, ո՛չ էլ քննադատում: Բայդենը նախկինում բազմիցս խոսել է արդարադատության համակարգի անկախությունը հարգելու և որդու հետապնդման դատական գործողություններին չմիջամտելու մասին։
Նշվում է, որ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների շրջանում ներում շնորհելուն հավանություն է տալիս մոտ 40%-ը, իսկ դեմ ՝ 30%-ը։ Հանրապետական կուսակցության կողմնակիցների ճնշող մեծամասնությունը դեմ է ներում շնորհելուն: Հարցմանը մասնակցել է ավելի քան 1,2 հազար մարդ։