«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են 

Ի՞նչ են արձանագրել դիտորդները Գյումրիում նախաքվեարկության ժամանակ

Հասարակություն

 Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրված անձանց նախաքվեարկության դիտարկումը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-10-ը`  ներառելով դռնեդուռ այցելություների և արդյունքների հաշվարկի մշտադիտարկումը, ինչպես նաև ՔՊ կուսակցության կողմից ստեղծվող ձևաթղթերի, փաստաթղթերի ուսումնասիրությունը:

ՀՔԱՎ-ից հայտնում են, որ դիտորդները նախաքվեարկությունն իրականացնող խմբերի հետ այցելել են 647 բնակարան/տուն, որոնցից 173-ի բնակիչները մերժել են նախաքվեարկությանը մասնակցելու առաջարկությունը, իսկ 474-ում, այսինքն 73% դեպքերում մասնակցել են նախաքվեարկությանը:

Հարկ է նշել, որ վիճակագրության մեջ չեն ներառվել դեպքերը, երբ թակոցին արձագանք չի եղել, ներառյալ դեպքերը, երբ առերևույթ տանը ներկա բնակիչները պարզապես չեն բացել դուռը, ինչը կարող է շուրջ 10%֊ով նվազեցնել մասնակցության համաձայնության տոկոսը։

Ընտրանքի պատահականությունը ապահովող պատահական քայլի մեթոդաբանությունը նվազեցնում էր հարցմանը մասնակցողների թիվը և մեղմացվել է առաջին օրվանից հետո։ Այնուամենայնիվ հարկ է նշել, որ հրահանգված մեթոդաբանությունից հարցումն իրականացնողների որոշ խմբեր շեղվել են նաև երկրորդ և երրորդ օրերին։ Հարկ է նաև նշել, որ ընտրանքի ձևը մի կողմից չէր ապահովում վիճակագրական առումով Գյումրիի բնակչության աշխարհագրական կամ սեռային, տարիքային ներկայացվածությունը, մյուս կողմից դժվարացնում էր գործընթացը, ճկուն չէր և բացասաբար էր ազդում մասնակիցների թվի վրա։

Դիտորդական առաքելություն իրականացրածները նշում են, որ հարցումն իրականացնող խմբերի կողմից հնչեցվող ստանդարտ ողջույնի խոսքը կառուցված էր այնպես, որ առաջին տպավորությամբ բնակիչները իմանում էին, որ ՔՊ կուսակցությունը առաջարկում է իրենց մասնակցել «համայնքի ղեկավարի նախնական քվեարկությանը», ապա նոր տեղեկանում էին, որ «սա վարչապետի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարի նախաքվեարկությունն է․ ապագայում տեղի են ունենալու մյուս կուսակցությունների մասնակցությամբ ընտրությունները»։ Նման ձևակերպումները կարող են մոլորեցնել որոշ բնակիչներին և ստվերել գալիք արտահերթ ընտրությունների կարևորությունը։

Հարցումն իրականացնող խմբերը ընդհանուր առմամբ բարեխիղճ են իրականացրել իրենց գործառույթները, ապահովել են քվեաթերթիկը լրացնելու գաղտնիությունը և ընդհանուր առմամբ ապահովել են գործընթացում իրենց անկողմնակալության, ընդհանուր բարեվարքության մթնոլորտը։

Չնայած ընտրանքի պատահականությունն ապահովելու և Գյումրիի աշխարհագրական ներկայացվածությանն ուղղված որոշ ջանքերի, հարկ է նշել, որ առանձին թաղի ազդեցությունը ընդհանուր արդյունքների վրա  եղել է անհամաչափ բարձր՝ հօգուտ նախաքվեարկության արդյունքում առավելագույն քվե ստացած թեկնածուի։ Ավելին, այդ տարածքում դիտարկվել են կրկնվող դեպքեր, երբ ընտրանքով նախատեսվող հասցեներում՝ տան դիմաց կային նախապես սպասող քաղաքացիներ, որոնք ձգտում էին քվեարկել տնից դուրս, մեքենայում կամ այլկերպ նվազ հավաստի էին դարձնում իրենց՝ այդ հասցեում գրանցված լինելու, այսինքն ըստ ընտրանքի նախաքվեարկությանը մասնակցելու նախատեսված լինելու փաստը։ Մյուս տարածքներում դիտորդների կողմից նման դեպքերի այդպիսի քանակ չի նկատվել։  
 
Մասնակցության այսպիսի անոմալիայի հետ կապված վիճակագրությունը նման է ընտրություններում՝ որպես վտանգավոր անոմալիա արձանագրվող իրավիճակին, երբ մասնակցության աճին զուգահեռ արձանագրվում է որևէ թեկնածուի օգտին քվեների կտրուկ աճ։

Հաշվի առնելով համեմատվող «ընտրական տարածքների» քիչ լինելը և համապատասխանաբար վիճակագրական գործիքների լիարժեք կիրառության անհնարինությունը՝ բարդ է խոսել իսկապես հիմնավորված վիճակագրական անոմալիայի և արդյունքների վրա ոչ բարեխիղճ ազդեցության մասին։ Միաժամանակ, տվյալները բավարար են պնդելու, որ ՔՊ կուսակցության կողմից կազմակերպված նախաքվեարկությունը հաղթած թեկնածուն այդ արդյունքն առավելապես գրանցել է աշխարհագրական մեկ միավորից քվեներ ստանալով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը
Ամենադիտված